Մի շարք երկրներում շարունակվում են հակաիսրայելական ցույցերը: Բողոքի ակցիաներ են եղել Իրանում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Եգիպտոսում, Հորդանանում, Պակիստանում, Թաիլանդում, աֆրիկյան երկրներում:Վաշինգտոնում տասնյակ ցուցարարներ փողոցներ են փակել, հավաքվել Սպիտակ տան դիմաց՝ պահանջելով դադարեցնել Իսրայելի ռազմական գործողությունները: Ակցիաներ են կազմակերպվել նաև Նյու Յորքում, Լոնդոնում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 100 հազար մարդ: Լրատվամիջոցները գրում են, որ Կիպրոսում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել: Հակաիսրայելական տրամադրությունների ֆոնին Իսրայելի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Եգիպտոսի և Հորդանանի տարածքները։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտութան և տարածաշրջանային այլ զարգացումները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: