Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը: Այդ մասին հայտնում են հանրապետության արտաքին գերատեսչությունից։
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: