Հայաստանը զարդարում է պատմամշակութային ավելի քան 25 հազար հուշարձան, ընդ որում, նորահայտերը դեռ ներառված չեն այդ հաշվարկում, իսկ պեղումների ընթացքում մոտ 1000 նոր հուշարձան է հայտնաբերվել:
550-ից ավելի հուշարձան հրատապ նորոգման և ամրակայման կարիք ունի. որոշների գոյությունը նույնիսկ վտանգված է:
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով՝ ներկայում ավելի քան 10 հուշարձան վերականգնվում է, ևս 10-ը հերթում է:
Բացի այդ, հաստատվել են Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սբ Սարգիս վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման, Վայոց ձորի մարզի «Արենի-1» քարայրի թանգարանացման, Կոտայքի մարզի Մայրավանք եկեղեցու տարածքի կանաչապատման-բարեկարգման և պահակատուն-երիցատան կառուցման, Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղի 18-19-րդ դարերի Սբ Թադեոս բազիլիկ եկեղեցու նախագծերը, պետք է լուծել ֆինանսավորման հարցը:
Մանրամասները՝ Անի Օհանյանի տեսանյութում։