44-օրյա պատերազմում մահացած Լևոն Մարտիրոսյանի ծնողներն աղջիկներ են ունեցել։
«Ուղիղ երեք տարի առաջ այս օրը Լևոնը դուրս եկավ տանից ու այլևս չվերադարձավ․ 2023-ի նույն օրը մենք տուն ենք տանում մեր զույգ աղջիկներին»,- ասում է Լևոն Մարտիրոսյանի քույրը՝ Փառանձեմը:
«Հենց իմացանք՝ զույգ է, շատ ուրախացանք: Որոշել էինք, որ պիտի երեխա ունենանք. կապ չունի՝ տղա է, թե աղջիկ»,- ասում է Լևոնի հայրը՝ Սուրենը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցել զոհված զինծառայողների այն ծնողներին, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում: