Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածն ամբողջական շրջափակման մեջ է վերցրել՝ հայտնել է բանակի խոսնակ Ավիչայ Ադրին: Նա հավելել է, որ իսրայելցի զինվորականները շարունակում են նախապատրաստվել նոր գործողության:
«Գործողությունը կշարունակվի առանց հստակ ժամանակացույցի՝ այքան, մինչև հասնենք բոլոր նպատակներին: Դրանցից են ՀԱՄԱՍ-ի ռազմաքաղաքական համակարգի ապամոնտաժումը և նրա հրամանատարների վերացումը»,- նշել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Իսրայելը ցանկացած պահի պատրաստ է Գազայում անցնել ցամաքային գործողության:
«Կան տարբեր ազգերի պատանդներ, կան նաև սպանվածներ 42 երկրներից, Ռուսաստանի քաղաքացիների շրջանում կա 21 զոհ և 7 առևանգված կամ անհետ կորած: Կարծում եմ, որ կա 8 պատանդ ԱՄՆ-ից, 7-ը՝ Գերմանիայից, 7-ը՝ Արգենտինայից և այլ երկրներից»,- տեղեկացրել է Ադրին: