Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, սակայն կարևոր է հետևել «պատերազմի օրենքներին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցում:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Ջո Բայդենը և Բենիամին Նեթանյահուն քննարկել են Եգիպտոսով Գազա մարդասիրական մատակարարումների մեկնարկը, ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներին ազատելու ջանքերը:
Ավելի վաղ Reuters-ը նշել էր, որ Բայդենի կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ը հարձակվել է Իսրայելի վրա՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը խափանելու համար: Նեթանյահուն էլ հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունների նպատակը արաբական պետությունների հետ Իսրայելի հարաբերությունները վնասելն է: