Եգիպտոսում անցկացված խաղաղության գագաթնաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որով դատապարտել են Գազայի հատվածում հակամարտության երկու կողմերի խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնության դրսևորումները՝ փոխանցում է ТАСС-ը:
«Մենք դատապարտում և մերժում ենք ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց վրա, խաղաղ քաղաքացիների դեմ բռնությունը, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի և հակամարտության կողմերից որևէ մեկի իրավունքների խախտումները»,- ասված է փաստաթղթում:
Կահիրեի գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել պաշտպանել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել առճակատման հնարավոր ընդլայնմամբ Մերձավոր Արևելքի այլ տարածքներում և բոլոր կողմերին առավելագույն զսպվածության կոչ են արել:
«Այս հակամարտության ընդլայնումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի ժողովուրդների և միջազգային խաղաղության ու կայունության համար»,- նշված է փաստաթղթում: