ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կահիրեում անցկացվող պաղեստինա-իսրայելյան հակամարտության թեմայով գագաթնաժողովին կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածում կրակը և ազատ արձակել գերիներին:
«Հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը՝ դադարեցնելու արյունահեղությունը և երկու պետության կազմավորման մասին համաձայնության հասնել»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Հորդանանի թագավորն էլ հայտարարել է, որ Գազայի հատվածում տեղի ունեցողը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է և ռազմական հանցագործություն։
«Այժմ առաջնահերթություն է միասնական դիրքորոշում ընդունել՝ դատապարտելով հակամարտության երկու կողմերի հարձակումները»,- ասել է Հորդանանի թագավորը և պահանջել վերջ տալ «պաղեստինցիների բռնի տեղահանմանը, քանի որ դա կարմիր գիծ է բոլոր արաբների համար»։ Աբդալլահ II-ի խոսքով՝ «Իսրայելի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ անվտանգային խնդիրները ռազմական լուծում չունեն: