Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրամիության երկրների դեսպանների հետ։ Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:
Բայրամովը պնդել է, թե Ադրբեջանի գործողությունների նպատակը տարածաշրջանում կայունությունն է, և թե Բաքուն պատրաստ է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները։
Անդրադարձ է եղել նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարին։ «ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։