Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրամիության երկրների դեսպանների հետ։
Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Բայրամովը պնդել է, թե Ադրբեջանի գործողությունների նպատակը տարածաշրջանում կայունությունն է, և թե Բաքուն պատրաստ է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները։
Անդրադարձ է եղել նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարին։
«ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ ռեպորտաժում: