ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։
Հանդիպման ամփոիչ հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյաները քննարկել են նաև Հարավային Կովկասում զարգացումները:
«ԱՄՆ-ը և ԵՄ-ն հանձառու են՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Այս համատեքստում առաջնորդները կոչ են անում Ադրբեջանին՝ ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին հորդորում են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից»,- նշված է հայտարարությունում։