Հայաստանում երկար դադարից հետո Վիճակագրական կոմիտեն կհետազոտի, թե ինչպես է մեր հասարակությունը օգտագործում իր ժամանակը: Նմանատիպ հետազոտությունները կարևոր են հատկապես կանանց տնտեսական հզորացմանն ուղղված իրազեկ քաղաքականության մշակման համար: Հարցումներ կանցկացվեն 3200 տնային տնտեսություններում: Ուսումնասիրության արդյունքը հասանելի կլինի իրավասու գերատեսչություններին: