Եգիպտոսի «Ռաֆահ» սահմանային անցակետը բացվել է Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Առաջին 20 բեռնատարները տեղափոխում են հիմնականում դեղամիջոցներ և սննդի փոքր պաշարներ։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ չեն միջամտի Եգիպտոսից մարդասիրական մատակարարումներին՝ պայմանով, որ օգնությունը տրամադրվի բացառապես խաղաղ բնակչությանը և չհայտնվի ՀԱՄԱՍ-ի զինյալների ձեռքում:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ մարդասիրական մատակարարումները կարող են ուղարկվել բացառապես անկլավի հարավային հատված: «Գազայի հատվածի հյուսիսային տարածքներից 700 հազար բնակիչ արդեն տեղափոխվել է հարավ»,- հավելել է պաշտոնյան:
Լրատվամիջոցները գրում են, որ մարդասիրական բեռների անցումից հետո «Ռաֆահ» անցակետից ոչ հեռու ծխի սյուն է նկատվել:
Մանրամասները՝ ռեպորտաժում: