Գազայի հատվածում ներկա ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ պատերազմի, եթե չլուծվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
«Կա երկու տարբերակ` կամ ճգնաժամը կլուծվի և կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության, կամ էլ մեզ սպասում է սարսափելի հեռանկար` տարածաշրջանում երկարաժամկետ և լայնածավալ պատերազմ և անկայունություն»,- հայտարարել է նա:
Ֆիդանի խոսքով` լայնամասշտաբ տարածաշրջանային հակամարտության աղետալի սցենարը որևէ մեկի սրտով չէ: