Նորվեգիայի կառավարությունը 32 միլիոն նորվեգական կրոն (մոտավորապես 2.769.000 եվրո) կամավոր ներդրում է կատարել Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի գործողությունների ծրագրին աջակցելու համար։
Եվրախորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հելգե Սելանդն այդ առիթով հանդիպել է գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգի հետ։ Այդ մասին հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը: