Պաշտոնական Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավերը ստացել է՝ հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու նշել, որ դեռ չեն արձագանքել, հարցը քննարկվում է։
Վահան Կոստանյանն անդրադարձել է նաև հարաբերությունների կարգավորման հարցում արևմտյան հարթակում հանդիպումների վերաբերյալ Բաքվից հնչող հակասական արձագանքին, նշել, որ ձևաչափերի մշտական փոփոխությունը լրջագույն կասկածներ է հարուցում՝ արդյոք Ադրբեջանն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելով, թե՞ ընդամենը փորձում է խուսափել կոնկրետ պայմանավորվածություններից։ ԱԳ փոխնախարարը նաև հայտնել է, որ Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի նոր առաջարկները։
Մանրամասները՝ տեսանյութում: