Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-ից, իրականացվելու են Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներ, ինչով պայմանավորված՝ Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտով:
Շինարարական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեգծերի փոփոխություններ չեն նախատեսվում: