Հոկտեմբերի 22-25-ը Ադրբեջանի տարածքում թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ են անցկացվելու, այդ թվում՝ ավիացիայի մասնակցությամբ։ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժությունները նվիրված կլինեն Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին: Զորավարժությունների նախօրեին երկու երկրի հրամանատարական ստորաբաժանումները տարբեր առաջադրանքներ են կատարել։
Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել զինվորականների մարտավարական հմտությունները սահմանափակ տեսանելիության պայմաններում և բարձրացնել հրամանատարական ստորաբաժանումների մարտունակությունը։ Ադրբեջանի ՊՆ-ից էլ հայտնել են, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին:
Մանրամասները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: