ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներից 15 264-ն արդեն իսկ ընդգրկվել են հայաստանյան կրթական հաստատություններում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալ պատկերն ունի. Կոտայքում՝ 2816, Արարատում՝ 2083, Արմավիրում՝ 1295, Լոռիում՝ 892, Գեղարքունիքում՝ 721, Արագածոտնում՝ 708, Շիրակում՝ 633, Սյունիքում՝ 588, Տավուշում՝ 471, Վայոց ձորում՝ 321, Երևանում՝ 4736: Գործընթացը շարունակվում է:
Ինչ վերաբերում է ուսուցիչների թափուր աշխատատեղերին, ապա Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 1422 թափուր աշխատատեղ կա: Թափուր աշխատատեղերը համալրվում են արտամրցութային կարգով, այսինքն՝ մասնագետն ուղեգրվում է ԿԳՄՍ նախարարության կողմից, ինչը ենթադրում է նաև աշխատավարձի հավելավճար: