Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից գումար գողանալու նոր հանցավոր մեխանիզմ է գործարկվել: Ոստիկանությունը հորդորում է կիբեռհանցագործության զոհ չդառնալու համար երբևէ ոչ մեկի չվստահել բանկային քարտի դարձերեսի CVV կոդը, և երկրորդ՝ որևէ կազմակերպության կողմից բարեգործության վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո փորձել անձամբ կապվել տվյալ կառույցի հետ, համոզվել, որ նման հաստատություն գոյություն ունի, և բարեգործության վերաբերյալ տեղեկությունը հավաստի է:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: