Վրաստանում գործող Ազատությունների պաշտպանության և իրավունքների ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ մատնանշելով ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներին ուղղված սպառնալիքները։
Ըստ իրավապաշտպանների՝ հետապնդումների պատճառով Ադրբեջանը լքած և Թբիլիսիում հաստատված ադրբեջանցի մի շարք քաղաքական էմիգրանտներ անվտանգ չեն նաև Վրաստանում: Այստեղ նրանց դարձյալ հետապնդում են իրենց հակակառավարական դիրքորոշման պատճառով, սպառնում են ֆեյսբուքյան օգտահաշիվներում: