Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից:
Հոկտեմբերի 19-ին տղամարդը Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 3,42 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: