Լարված իրավիճակ է Հայաստանում ԼՂ ներկայացուցչության մոտ: ԼՂ-ից մեր հայրենակիցների մի խումբ պահանջել է ԼՂ հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանից չեղյալ համարել ստորագրած փաստաթուղթը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 2024-ի հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալուց:
Ղարաբաղցիները պահանջել են ԼՂ խորհրդարանի նիստ գումարել ու առոչինչ ճանաչել հրամանագիրը, քանի որ այն ընդունվել է ադրբեջանական անմիջական սպառնալիքի ներքո:
Հանրային կարճ հայտարարությունից հետո Շահրամանյանը հավաքվածներից երկու-երեք տասնյակին հրավիրել է ներս՝ բարձրացված հարցի շուրջ առանց տեսախցիկների զրուցելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: