ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Պանիր չանախ» արտադրատեսակից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության (Լոռու մարզ, Վահագնի համայնք):
«Հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում է վտանգավոր սննդամթերք:
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: