Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հոկտեմբերի 18-ին ամերիկացի առաջնորդի՝ Իսրայել կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է իսրայելական պետական Kan ռադիոն՝ հղում անելով Արևմտյան ափի վարչական կենտրոն Ռամալլա քաղաքում տիրող իրավիճակին ծանոթ աղբյուրին: Ռամալլայում է գտնվում Պաղեստինի առաջնորդի գրասենյակը։
Ըստ ռադիոկայանի՝ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները հոկտեմբերի 18-ին փորձել են հեռախոսազրույց կազմակերպել երկու առաջնորդների միջև, սակայն Աբբասը մերժել է առաջարկը։