Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը մեկնել է Իսրայել: Նախագահ Իցհակ Հերցոգի հետ հանդիպմանը Սունակը հայտարարել է, որ Իսրայելի ժողովրդի կողքին է:
«Դուք բախվել եք ՀԱՄԱՍ-ի բարբարոսական ահաբեկչությանը: Մենք կկանգնենք Իսրայելի կողքին, կօգնենք պաշտպանել ձեր իրավունքները, վերադարձնել անվտանգությունը, վերադարձնել պատանդներին: Պաղեստինցիներն էլ ՀԱՄԱՍ-ի զոհն են: Կարևոր է նաև, որ շարունակենք մարդասիրական հասանելիություն ապահովել»,- նշել է ՄԹ վարչապետը:
Սունակին Երուսաղեմում ընդունել է նաև Իսրայելի վարչապետը: Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման նպատակներից մեկը Մերձավոր Արևելքում կարգավորման գործընթացը խաթարելն էր։
Իսրայել Սունակի այցին զուգահեռ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին առաջիկա օրերին բանակցություններ կանցկացնի Եգիպտոսում, Թուրքիայում և Կատարում՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծման հնարավոր սցենարները դիտարկելու համար:
Ավելի վաղ Իսրայել էին այցելել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: