Պաղեստինաիսրայելյան էսկալացիայի ֆոնին մի շարք երկրներում հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել: Միացյալ Նահանգներում անկարգություններ են գրանցվել: Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Կոնգրեսի շենքի դիմաց, պահանջել հրադադար հաստատել Գազայի հատվածում և անկախ Պաղեստին ստեղծել: Մի խումբ ցուցարարների հաջողվել է ներխուժել Կապիտոլիում, ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են եղել, կան հարյուրավոր ձերբակալվածներ:
Պաղեստինին աջակցության ցույցեր են եղել Չիկագոյում, Պրահայում, Աթենքում, Հաագայում, Հռոմում, Լոնդոնում, Կահիրեում, Եմենում:
Անկարգություններ ու բախումներ են եղել Բեռլինում: ԶԼՄ-ները գրում են, որ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Բեյրութում ամբոխը հարձակվել է Միացյալ Նահանգների դեսպանատան վրա:
Թուրքիայի տարբեր քաղաքներում ևս զանգվածային ակցիաներ են եղել: Ցուցարարները հավաքվել են Ստամբուլում Իսրայելի և ԱՄՆ հյուպատոսությունների դիմաց: Միացյալ Նահանգները ցույցերի պատճառով որոշել է անորոշ ժամանակով փակել հյուպատոսությունը Ադանայում: