ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծը ամերիկյան կողմի վետոյի պատճառով: Բրազիլիայի ներկայացրած փաստաթուղթը կոչ էր անում հումանիտար զինադադար հաստատել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև և ապահովել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված:
Reuters գործակալության տվյալով՝ նախագծին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 12 անդամ, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը ձեռնպահ են մնացել:
Անվտանգության խորհուրդը չի ընդունել նաև փաստաթղթի տեքստի հետ կապված Ռուսաստանի առաջարկները: Ռուսական կողմի տվյալով՝ պատվիրակությունն առաջարկել է դատապարտել Գազայի հատվածի վրա անկանոն հարձակումները: ԶԼՄ-ները գրում են, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի և Իսրայելի մշտական ներկայացուցիչները լքել են նիստը՝ չսպասելով դրա ավարտին։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ չի կատարել իր պարտականությունները և անարդյունավետ կառույց է դարձել: Նա մեղադրել է ամերիկյան կողմին տարածաշրջան ավիակիրներ ուղարկելու, Պաղեստինի ժողովրդին օգնությունը դադարեցնելու և Գազայի բնակչությանը պատժելու համար։