Բեռլին կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 18֊ին հանդիպեցինք Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնաժողովի նախագահ տիկին Ռենատա Ալտի և հանձնաժողովի անդամների հետ։ Այդ մասին ասված է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար հայերի' Հայաստան տեղափոխվելու ադյունքում ստեղծված հումանիտար խնդիրները: Հանձնաժողովի անդամների խնդրանքով հայկական պատվիրակությունը ներկայացրեց ստեղծված իրավիճակում ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկած քայլերը` բռնի տեղահանվածների կենցաղային, կրթական, բնակարանային պայմանների ապահովման, զբաղվածության ոլորտում իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը»,- նշված է գրառման մեջ: