Կառավարությունը ավելի քան 100 մլն դոլար է ուղղել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու ծրագրերին: Միանվագ 100-հազարական դրամը ստացել է 80 հազար անձ, պատրաստ է ևս 10 հազար անձի տվյալ: Հաստատվել է նաև տեղահանված ընտանիքներին մարդասիրական օգնության բաշխման կարգը: Գործադիրի նիստին նշվել է, որ ավելի քան 3000 անձ դուրս է եկել երկրից, վարչապետը արցախցիներին կոչ է արել մնալ Հայաստանում և արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան: Օրենսդրական այլ նախաձեռնություններով՝ սահմանամերձ 82 բնակավայրի բնակիչները ևս երեք տարի փոխհատուցում կստանան կոմունալ ծախսերի համար։ Ավելի քան 15 մլն դրամ էլ հատկացվել է մի շարք հուշարձանների վերականգնման և նախագծման աշխատանքների համար:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: