Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ստացել են ԱՄՆ-ի ուղարկած զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը:
Նշվում է, որ զրահատեխնիկան փոխանցվել է պաշտպանության բանակին՝ ռազմական գործողությունների ժամանակ վնասվածների փոխարեն:
Իսրայելի ՊՆ-ից հավելել են, որ մատակարարումները համապատասխանում են բանակի կարիքներին և ընդգրկում են մասնագիտացված տրանսպորտային միջոցների լայն սպեկտր, այդ թվում՝ շտապ օգնության զրահապատ մեքենաներ, մարտական զրահապատ մեքենաներ, մարտավարական բեռնատարներ և ինժեներական սարքավորումներ: