Պետպատվերով, նպատակային ծրագրերով մարդու օրգանիզմ պատվաստվող բժշկական արտադրատեսակները, նաև այն բոլոր սարքերն ու սարքավորումները, որոնք 30 օրից ավելի պետք է մնան օրգանիզմում, պետք է ունենան համապատասխանության և ծագման հավաստագիր: Նախագիծն Ազգային ժողովի լիագումար նիստում մինչև երկրորդ ընթերցումն այսօր արժանացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը: Դրական եզրակացություն է տրվել նաև բուժաշխատողների պարտադիր լիցենզավորման պահանջին:
Մանրամասները` Էմիլյա Հոսյանի ռեպորտաժում: