Արցախի պետական ջազ նվագախմբին լսելու հնարավորություն կունենա Երևանի հանդիսատեսը, համերգային ծրագիրն արդեն պատրաստ է: Նվագախմբի անձնակազմը ԼՂ-ից բռնի տեղահանման օրերին դժվարությամբ Հայաստան է հասցրել երաժշտական գործիքները: Շրջափակման հետևանքով համերգային երկար դադարից հետո միավորվել են Երևանում, ունեն բազմաթիվ առաջարկներ:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: