Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ջեդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Իրանական կողմի տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Պաղեստինում զարգացումները, Գազայի հատվածում տիրող իրավիճակը և Իսրայելի գործողություններին հակազդելու ուղիները։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։
Հարավային Կովկասում իրավիճակը քննարկվել է Իրանի և Ադրբեջանի, նաև Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Բաքվում էլ հանդիպել են Ադրբեջանում Իրանի ու Ռուսաստանի դեսպանները, քննարկել Գազայի հատվածում իրադրությանն ու Հարավային Կովկասին առնչվող հարցեր։ Պաշտոնյաներն ընդգծել են, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության։
Մանրամասները՝ ռեպորտաժում: