Իսրայելի պաշտպանության բանակը վերջին մեկ օրվա ընթացքում հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարյուրավոր թիրախների, այդ թվում՝ հակատանկային հրթիռների արձակման կետերի, թունելների, հետախուզական ենթակառուցվածքի և հրամանատարական կենտրոնների: Իսրայելի ՊԲ-ի տվյալով՝ ոչնչացվել են մի շարք ահաբեկիչներ:
Իսրայելի բանակը հավելել է, որ պատասխան հարվածներ են հասցվել նաև Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին: Իսրայելական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Թել Ավիվում երեկոյան ազդանշաններ են հնչել՝ նախազգուշացնելով հրթիռային հարվածի սպառնալիքի մասին։
Զոհերի թիվը Գազայի հատվածում աճում է: Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 3400, վիրավորվել 12 000-ից ավելի խաղաղ բնակիչ։ 1300 մարդ անհետ կորած է համարվում: Իսրայելական կողմը հայտնում է 304 զինվորականի մահվան մասին:
Գազայի հատվածում նաև հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել, բնակչությունը սննդի, բուժօգնության պակաս է զգում: