Հոկտեմբերի 19-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում անցկացված արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպման արդյունքով Իսլամական համագործակցության կազմակերպությունը խստորեն դատապարտել է Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություններն անվանելով «դաժան ռազմական ագրեսիա»:
Հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ ԻՀԿ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները պաղեստինցի ժողովրդի դեմ: Կազմակերպությունը մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակման համար:
ԻՀԿ-ն կոչ է արել միջազգային հանրությանը՝ պատասխանատվության ենթարկել Իսրայելին «պատերազմական հանցագործությունների համար»: