Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ջեդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Իրանական կողմի տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Պաղեստինի ներկայիս զարգացումները, Գազայի հատվածում տիրող իրավիճակը և Իսրայելի գործողություններին հակազդելու ուղիները։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: