Մենք Հայաստանի կողքին ենք՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
«Կանգնեցրե՛ք ադրբեջանական և ռուսական ագրեսիան հայկական ժողովրդավարության դեմ: ԵՄ-ն պետք է անհապաղ գործի: Շնորհակալություն հայ գործընկերներին Հարավային Կովկասում խաղաղության, հաշտեցման և կայունության մասին ոգեշնչող զրույցի համար»,- նշել է Ռոթը և լուսանկար հրապարակել Բունդեսթագ այցելած ՀՀ ԱԺ պատգամավորների հետ: