Թուրքիան 2024 թվականին ավելի քան 40 միլիարդ դոլար կհատկացնի իր պաշտպանական բյուջեին, ինչը նշանակում է այս տարվա համեմատ՝ ռազմական բյուջեի ավելացում 150 տոկոսով՝ հայտնել է Reuters-ը: 2023 թվականին Թուրքիան պաշտպանության և անվտանգության համար հատկացրել է մոտ 16 միլիարդ դոլար։
Օրեր առաջ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտնել է, որ կառավարությունը մտադիր է գրեթե կրկնապատկել պաշտպանական արդյունաբերության արտահանումը՝ ներկայիս 6 միլիարդ դոլարից հասցնելով 11 միլիարդ դոլարի:
Յըլմազը հավելել է, որ թուրքական պաշտպանական արդյունաբերության ինքնաբավությունը 80%-ից հասել է 85%-ի:
Երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է նաև երկրի անվտանգության ուժերի՝ Սիրիայում և Իրաքում անդրսահմանային գործողություններ իրականացնելու մանդատը ևս երկու տարով երկարաձգելու օգտին: