Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հոկտեմբերի 7-ի հարձակման նպատակներից մեկը արաբական պետությունների հետ իր երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացի խափանումն էր:
«Մեզ մի քայլ էր բաժանում խաղաղության շրջանակի ընդլայնումից: Այդ պատճառով ձեռնարկվեց այդ գործողությունը»,- ասել է Նեթանյահուն՝ Իսրայել այցելած Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպմանը:
Սունակը հանդիպել է նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերվոգի հետ և իր աջակցությունն է հայտնել Իսրայելի ժողովրդին: