Ուրախ եմ վերջապես այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանում՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:
«Քննարկեցինք տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերները, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, երկկողմ և Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ուղիները, Հայաստանի բարեփոխումների գործընթացին Լիտվայի աջակցությունը: Վարչապետին հիշեցրել եմ, որ Հայաստանը Լիտվայում բարեկամ ունի»,- նշել է Շիմոնիտեն: