Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հոկտեմբերի 19-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, Լիտվայի վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, շփվել է ուսանողների հետ, ինքնուրույն փորձարկել կրթական ծրագիրը, ծանոթացել կենտրոնի պայմաններին ու հնարավորություններին:
Հանդիպման ընթացքում նախանշվել է Լիտվայում Թումոյի մասնաճյուղ բացելու հնարավորությունը: