ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի և ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հետ միասին վերջերս ներկա է գտնվել 5-ամսյա ուսումնական փուլն ավարտող պարեկային ոստիկանների նոր խմբի գործնական պարապմունքին։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«ԱՄՆ դեսպանությունն աջակցում է իրավունքի գերակայության և իրավապահ կարողությունների ամրապնդման ասպարեզում ՀՀ կառավարության ջանքերին»,- նշված է հաղորդագրության մեջ։