Գործադիրի որոշմամբ առաջարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք., Ա. Խաչատրյան փողոց 116/1 մասնաշենք հասցեում գտնվող 4945.11 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.6858 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 595 200 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 29 760 000 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետբյուջե։
Մեկ այլ որոշմամբ Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված 31 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։