Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 5 ամիս օգնություն տրամադրելու նպատակով:
Արդյունքում մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ կապահովվի այդ բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրման միջոցառման շարունակականությունը:
Շահառուներին տրամադրվել միանվագ 300 000 դրամ և ամենամսյա 68 000 դրամ դրամական օգնություն։
Ըստ հիմնավորման՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում իրականացվում է բնակելի թաղամասի կառուցման ծրագիր, որով կառուցվում են թվով 13 բնակելի տներ:
Շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի դեկտեմբեր ամիսը։ Ցուցակում ընդգրկված շահառուների թիվն անփոփոխ է՝ 38 անձ: