Երևան քաղաքում hոկտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-6, մ/վրկ, 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 5-7, 20-ի գիշերը 6-10 աստիճանով։