ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները, ստուգում իրականացնելու նպատակով, այցելել են «ԷՐԻՌՈՒՍ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամաս և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան):
Մասնավորապես՝
- արտադրության մեջ օգտագործվող ալյուրը պարկերով դրված է եղել արտադրամասի մուտքի հատակին, իսկ գործընթացում գոյացող թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական շինությունից.
- սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես արտադրամաս, բացակայել են ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանները.
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, համազգեստի համար կախիչներով.
- աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ հագուստ:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար