Հոկտեմբերի 17-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը:
Ինչպես տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրոպական միություն կողմից` Եվրոպական հանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոփը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝
-
ապրանքների առևտուր,
-
մաքսային ոլորտ,
-
առևտրի տեխնիկական խոչընդոտներ,
-
սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ,
-
ծառայությունների առևտուր,
-
հիմնադրում և էլեկտրոնային առևտուր,
-
ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ,
-
մտավոր սեփականություն,
-
պետական գնումներ,
-
առևտուր և կայուն զարգացում,
-
մրցակցություն,
-
պետական ձեռնարկություններ,
-
թափանցիկություն,
-
վեճերի կարգավորում: