ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր Ազգային Ժողովում ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ամելիա Լակրաֆիին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Քննարկել ենք առկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական դերակատարությանը և հայ֊ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր»,- գրել է Եղոյանը։