Ֆրանսիայի վեց օդանավակայանում մարդկանց են տարհանել ականապատման սպառնալիքի պատճառով, հաղորդում է BFMTV-ն ՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը:
Տարհանումներն իրականացվել են Լիլի, Բրոնի, Նիսի, Նանտի, Թուլուզի և Բովեի օդանավակայաններում, որտեղ էլ մանրակրկիտ ստուգումներ են անցկացվել՝ պայթուցիկների փորձագետների մասնակցությամբ:
Օդանավակայաններից ոչ մեկում չեն վերսկսել չվերթերը, իսկ ժամանող չվերթերի ուղևորներին խնդրել են օդանավերում սպասել ստուգման ավարտին կամ էլ ինքնաթիռներից իջեցրել են, բայց չեն տեղափոխել օդանավակայանի շենք:
Ըստ BFMTV-ի՝ Լիլի օդանավակայանում պայթյունի սպառնալիքով էլեկտրոնային նամակ է ստացվել, իսկ Նիսի օդանավակայանում տարհանում է սկսվել, երբ այնտեղ հայտնաբերել են լքված ուղեբեռ:
Վերջին օրերին դարձյալ պայթյունի սպառնալիքի պատճառով երկու անգամ տարհանում է իրականացվել նաև Վերսալի պալատից: